ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 112 000 անձ ստացել է միանվագ 100 000–ական դրամները։ 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Նրանցից 80 527–ը չափահաս են, 31 533–ը` անչափահաս»,– ասաց նա։
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների` ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը 101 848 է։
Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ 40 000+10 000–ական դրամները հոկտեմբերին ստացել է 104 027 անձ, նոյեմբերին` 77 503, դեկտեմբերին`82 266։
Աջակցության մյուս ծրագրի շրջանակում էլ 50 000–ական դրամները 2023 թվականի նոյեմբերին ստացել է 69 429 անձ, իսկ դեկտեմբերին` 74 430։
Նախարարը շեշտեց, որ 3 ծրագրի արդյունքում ՀՀ պետբյուջեից հատկացվել է 29 մլրդ դրամ։ Աջակցության ծրագրերին միացել են նաև դոնոր կազմակերպություններ։