ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Դիմակավորված և սառը զենքով զինված անհայտ անձինք ներխուժել են Էկվադորի Գուայակիլ քաղաքում գտնվող TC հեռուստաալիքի ստուդիա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքի կադրերը հրապարակել է Canal 7 հեռուստաալիքը։
Էկվադորի բանտերում սկսված խռովություններից և խոշոր հանցախմբի առաջնորդի փախուստից հետո երեկ նախագահ Դանիել Նոբոան 60 օրով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, որպեսզի զինված ուժերը վերականգնեն քրեակատարողական համակարգի վերահսկողությունը։
Էկվադորի կառավարության քայլերն անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում. մարդիկ սկսել են մեքենաներ և ավտոբուսներ այրել, ինքնաշեն սարքեր պայթեցնել Գուայակիլում: Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք մեկ օրում առևանգել են ոստիկանության յոթ աշխատակցի Կիտոյում և երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մաչալա քաղաքում:
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի իշխանությունը անկարգություններից հետո ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն ու երկրի կառավարությանը կոչ են արել բանակը ներգրավել ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար: