«Ալաշկերտից» միանգամից 5 ֆուտբոլիստ է հեռացել

Արխիվային լուսանկար
Ակումբը խոստացել է, որ համալրումների մասին առաջիկայում կտեղեկացնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը միանգամից 5 խաղացող է լքել։ Այս մասին հայտնում է մայրաքաղաքային թիմի մամուլի ծառայությունը։
«Ալաշկերտում» իրենց մրցելույթները չեն շարունակի Լևոն Կուտալիան, Դանիել Կարիլյոն, Մատեո Մուժիկը, Ռոբինսոն Ֆլորենսը և Սարգիս Շահինյանը։
Ակումբը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին հետագա մարզական կարիերայում։
Թիմի համալրման մասին «Ալաշկերտը» խոստանում է հայտնել լրացուցիչ: