Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 112 հազար մարդ ստացել է 100-հազարական դրամները. այս տվյալը ամփոփիչ ասուլիսում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին նախարարը հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացիներ դեռ չեն օգտվել 100.000 դրամ աջակցությունից, նրանք չեն օգտվում նաև 40 +10 հազար ծրագրից։
Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու խնդրին։