Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը։
Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն ունակ են առանց միջնորդների, ուղիղ, երկկողմ բանակցություններ վարել:
Սարգիս Խանդանյանն ասել է, որ երկկողմ բանակցություններ սկսելու որևէ առաջարկ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել։