Ադրբեջանի առաջարկներում որոշակի հետընթաց կա որոշ դրույթների վերաբերյալ. Արարատ Միրզոյան

Հայաստանում է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը։ Առավոտից նա բանակցություններ է վարել ՀՀ ղեկավարների հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո, երկու երկրների ԱԳՆ ղեկավարները հանդիպել են լրատվամիջոցների հետ։
Sputnik
Հունաստանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է սատարելու Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը։
Արարատ Միրզոյանի խոսքով` Հայաստանն էլ իր կողմից շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, որոնք Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական Միությանը։ Արտգործնախարարն ասել է, որ հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
Արարատ Միրզոյանը խոսել է նաև խաղաղության պայմնագրի շուրջ բանակցությունների և փաստաթղթի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով` Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց են նկատել որոշ դրույթների վերաբերյալ։