«Ուրալյան ավիաուղիները» վերսկսում է Երևանի ուղղությամբ չվերթերը

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռ
Շաբաթական մի քանի անգամ չվերթեր կիրականացվեն Մոսկվայից, Սոչիից և Եկատերինբուրգից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հունվարի 13-ից վերսկսում է Հայաստանի ուղղությամբ չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:
««Ուրալյան ավիաուղիները» գրեթե երկու տարվա դադարից հետո վերսկսում է դեպի Հայաստան թռիչքները Եկատերինբուրգից, Մոսկվայից և Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը կիրականացվեն ամեն օր՝ հունվարի 13-ից: Եկատերինբուրգից Երևան թռիչքները կվերսկսվեն առաջիկա շաբաթ օրվանից՝ շաբաթական երեք անգամ։ Սոչիից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը նախատեսված են հունվարի 16-ից՝ շաբաթական երկու անգամ:
Հիշեցնենք, որ «Ուրալյան ավիաուղիները» դեպի Հայաստան չվերթերը դադարեցրել էր 2022 թվականի մարտից։
«Սյունիք» օդանավակայանում 2024 թվականին նոր սարքավորումներ կգործարկվեն. նախարար