Ռուբինյանը Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանային անվտանգության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում են ԱԺ-ից։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: