ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում, ժամկետային զինծառայողն իրենց կցված հրազենից կրակել է իր հետ նույն դիրքում գտնվող սպայի վրա։