Լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հասցեներում

Էլեկտրիկն աշխատանքի պահին. Արխիվային լուսանկար
Ընկերությունը հորդորում է իր սպառողներին հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքի՝
11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 1-8 մուտքեր,
11:00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Ռուբինյանց փ. 12-16/1 շենքեր,
Արագածոտնի մարզ`
11:00-17:00 Սասունիկ, Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղեր մասնակի և Ագարակ գյուղ,
Արարատի մարզ՝
10:00-13:00 Արարատ քաղաք` Խանջյան և Կոմիտասի փողոցներ մասնակի,
10:30-14:30 Ոստան գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10:30-12:30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի, Միկոյան և Սևակի փողոցներ մասնակի,
Կոտայքի մարզ՝
11:00-15։00 Աբովյան քաղաք՝ 2-րդ միկրոշրջան և իր հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Մայակովսկի գյուղ և հարակից տարածքներ,
Շիրակի մարզ՝
11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Հայկաձոր, Բագրավան, Նոր Արթիկ, Խարկով գյուղեր, Ախուրյանի ջրամբար և Ջրափիի սահմանապահ ուղեկալ,
Լոռու մարզ`
10:00-15:00 Գյուլագարակ, Գարգառ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Պուշկինո և Ամրակից գյուղեր,
11:00-14:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ տնային ավան, Բազում, Ազնվաձոր և Վահագնի գյուղեր:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: