Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ կա տուժած

Հրդեհ Երևանի Շերամի փողոցում
Հրդեհի հետևանքով այրվել են ննջասենյակի գույքը, լոգասենյակի և սանհանգույցի դռները, նախասրահը՝ մասամբ և ջերմահարվել է հյուրասենյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երևանի Շերամի փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հունվարի 9-ին, ժամը 06։32-ին։
Հրդեհ Երևանի Շերամի փողոցում
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
«Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Ս․ Ա․-ին (ծնված 1996 թ․)։ Վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:16-ին, մարվել՝ 07։29-ին։ Այրվել են ննջասենյակի գույքը՝ 12 քմ, լոգասենյակի և սանհանգույցի դռները, նախասրահը՝ մասամբ և ջերմահարվել է հյուրասենյակը։