ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Անօդաչու թռչող սարքերի երկու արտադրողներ՝ հունական Spirit Aeronautical Systems-ը (SAS) և հնդկական Garuda Aerospace-ը, համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Greek City Times–ը՝ հղում անելով flight.gr–ին։
SAS-ն արտադրում է ինչպես ուղղաթիռային, այնպես էլ ինքնաթիռային տիպի դրոններ, հիմնականում` ռազմական նպատակներով։ Garuda Aerospace-ը քաղաքացիական նշանակության սարքեր է արտադրում։
Կողմերը համաձայնել են հանդես գալ որպես միմյանց սարքերի վերավաճառքի գործակալներ, ինչը կողմերին թույլ կտա դուրս գալ նոր շուկաներ։
Բացի այդ, ընկերությունները պայմանավորվել են միմյանց փոխանցել արտադրության մեջ կիրառվող իրենց մշակումները։