ՀՀ–ում անշարժ գույքի միասնական ռեեստր կստեղծվի

Երևան
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ ռեեստրի ստեղծմամբ կկարողանան ավելի բարձր որակի ծառայություններ ստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Դա թույլ կտա ապագայում ավելի իրատեսական պատկեր ունենալ անշարժ գույքի շուկայի մասին։ Բացի այդ, գներն էլ ավելի տեսանելի կդառնան»,- ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով՝ կբարձրանա նաև քաղաքացիների իրազեկվածությունը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ մարդիկ հնարավորություն կունենան ավելի բարձր որակի ծառայություններ դիմելու անշարժ գույքի գների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: