Հարավային Կորեայում արգելվել է շան մսի օգտագործումը. խորհրդարանն օրենք է ընդունել

Շուն
Շուն մորթողներին մինչև 3 տարվա ազատազրկում կամ մինչև 22,8 հազար դոլար տուգանք է սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հարավային Կորեայի խորհրդարանն ընդունել է մի օրինագիծ, որն արգելում է շան մսի օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը:
Վաճառքի համար շների բուծումն ու մորթը արգելող օրինագիծն ընդունվել է 208 կողմ, 2 ձեռնպահ ձայներով:
Մսի համար շներ բուծողներին կարող է սպառնալ առավելագույնը երկու տարվա ազատազրկում կամ մինչև 20 միլիոն վոն տուգանք: Իսկ շուն մորթողներին սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ մինչև 30 միլիոն վոն (22,8 հազար դոլար) տուգանք:
Սակայն պատիժների կատարումը կսկսվի երեք տարվա արտոնյալ ժամանակահատվածից հետո` 2027 թվականին։ Մինչ այդ շների մսի ֆերմերային տնտեսությունները, մատակարարներն ու ռեստորանները պետք է գրանցեն իրենց բիզնեսը շրջանային իշխանության մարմիններում: Օրինագծով նախատեսվում է սուբսիդիաներ տրամադրել և աջակցության միջոցառումներ իրականացնել նման ձեռնարկությունները փակելու համար:
Հարավային Կորեայում փորձել են մուտք գործել երկրի նախագահի գրասենյակ