Հայաստան կայցելի Հունաստանի արտգործնախարարը

Յորղոս Գերապետրիտիս
Յորղոս Գերապետրիտիսը Հայաստան այցելելու մտադրության մասին հայտնել էր նախորդ տարվա դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Վաղը` հունվարի 10-ին, Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ նա Հայաստան է ժամանելու պաշտոնական այցով։
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ ասուլիսը:
Հիշեցնենք` դեռ դեկտեմբերի 11-ին` Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ, Գերապետրիտիսը հայտնել էր, որ մտադիր է Հայաստան այցելել։