ԵՐԵՎԱՆ, 9 հունարի – Sputnik. Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գտնվող անցակետերը չի բացի։ Տեղեկությունը հայտնում է MTV3 հեռուստաալիքը` հղում անելով Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենին։
Լրագրողը հարցրել է` Ֆինլանդիայի արևելյան սահմանը փակ կմնա՞, Ռանտանենը պատասխանել է. «Հենց այդպես էլ պետք է լիներ»:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի սահմանին միգրանտների հետ կապված իրադրությունը չի փոխվել։ «Վտանգ կա, որ Ռուսաստանը կշարունակի զբաղվել նման գործունեությամբ, եթե սահմանը բացվի»,– հավելել է նա:
Հիշեցնենք` անցյալ տարվա նոյեմբերի վերջին Ֆինլանդիան խզեց ՌԴ-ի հետ սահմանային համագործակցության պայմանագիրը։
Հոկտեմբերի 20-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ֆինլանդիայի հետ սահմանային համագործակցության աջակցության մասին համաձայնագիրը դադարեցնելու կարգադրություն ստորագրեց, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 24-ից: