Անկարայում նախապատրաստում են Էրդողանի և Պուտինի հանդիպումը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը . Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ այդ հարցում դեռ հստակություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախապատրաստվում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական խողովակներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
«Հանդիպումն օրակարգում է, դիվանագիտական ուղիներով համապատասխան աշխատանքներ են տարվում: Դեռևս կոնկրետ ոչինչ չկա»,- հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Էրդողանի հետ տարեսկզբին, իսկ մինչ այդ առաջնորդները չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով։ Էրդողանը նաև հայտարարել էր, որ կհանդիպի Պուտինի հետ և կքննարկի «հացահատիկի գործարքի» վերսկսումը։