Համաձայնե′ք, դեռ շատ երկար կարելի է վերլուծել անցած տարվա իրադարձությունները ողջ աշխարհում, բայց որոշ մասնագետներ հնչեցնում են գլխավոր հարցը՝ իսկ արդոք 2023-ին մարդկությունը ևս մի քայլ չարե՞ց ինքնաոչնչացման ուղղությամբ։
Խոսքը արհեստական բանականության զարգացման մասին է, որը, շատերի կարծիքով, կարող է մեզ հանգեցնել շատ տխուր հեռանկարի. արհեստական բանականությունը կսկսի վերահսկել մեր՝ մարդկային բանականությունը։
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ անցած տարի։ Նախ, լայն տարածում ստացավ այսպես կոչված չաթ-բոթը, որին կարող ես ցանկացած հարց ուղղել։ Այսինքն, շատերը մինչեւ հիմա հստակ պատկերացում էլ չունեն արհեստական բանականության մասին, բայց արդեն հնարավորություն ունեն տանը նստած համակարգչով զրուցելու նրա հետ։ Ինքն էլ սկսեց մեզ ուսումնասիրել։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։