Ոչ ոք հաշվի չի առնում ուսուցիչների կարծիքը. Ատոմ Մխիթարյան

Sputnik
Հանրակրթության ոլորտում այս տարի փոխվելու է ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման ամբողջ գործընթացը։ Ուսուցիչները վերապատրաստվելու են ոչ թե ստանդարտ մոդուլով, այլ ըստ նրանց կարիքների։ Քիչ փորձ ունեցող ուսուիչների ատեստավորման և վերապատրաստման տևողությունը սահմանվելու է մեկ տարի, իսկ այն մանկավարժներին, որոնք նաև վերապատրաստող մասնագետներ են` կներկայացվեն ատեստավորման և վերապատրաստման այլ պահանջներ։
Մեծ աղմուկ հանած և մանկավարժական համայնքում մեղմ ասած չողջունված նախաձեռնությունը քննարկման թեմա է լինելու նաև այս տարի։
Իմ գործընկեր Հովհաննես Շողիկյանն է զրուցել կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։