Տարակուսելի է ավտոկայանման վճարի կտրուկ աճի «համեստ» արտացոլումը բյուջեում. Սոնա Ղարիբյան

Նոր տարվա առաջին ու ամենազգալի բեռը երևանցիների ուսերին կայանատեղերի համար 160 հազար դրամ տարեկան վճարն է։
Sputnik
2024-ի առաջին օրերին Երևանի կենտրոնն իսկապես խիստ ծանրաբեռնված չէր։ Պատճառը տարեկան 160 հազար դրման էր, թե Ամանորի տոները` պարզ կդառնա առաջիակյում, բայց որ թանկացումն աննախադեպ էր, ընդ որում հայտնի չէ, թե ինչ ծառայության համար` արդեն կայացած փաստ է։
Փաստ է նաև, որ ավտոկայանման վճարի դրույքաչափերի այդ կտրուկ աճը նույնքան կտրուկ արատցոլված չէ մայրաքաղաքի բյուջեում։ «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը սա տարակուսելի է համարում։