Ատեստավորման շեմը չհաղթահարած, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներն ազատվել են աշխատանքից

Sputnik
Կրթության նախարարության դիմաց այսօր բողոքի գործողություն են իրականացրել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները, որոնք զրկվել են դասավանդելու իրավունքից։
Կառավարությունը վճռական է թույլ չտալ առանց բարձրագույն կրթության ուսուցիչների մուտքը դպրոց։ Օրենքով նրանք պետք է գործազուրկների բանակը համալրեին օգոստոսին, բայց որոշվեց ևս մեկ հնարավություն տալ և ըստ ատեստավորման միավորների որոշել դպրոցում մնալու հարցը։
60 և ավելի տոկոս հավաքելու դեպքում ուսուցիչն իրավունք է ստացել դասավանդելու, բայց 57-59 -ի դեպքում` ազատվել է աշխատանքից։ Մինչդեռ բարձրագույն կրթություն ստացած, բայց 50 տոկոս էլ չհավաքած մանկավարժներին տրվում է ատեսավորման ևս մեկ հնարավորություն։
Բողոքի գործողությանը մասնակցող ուսուցիչները պահանջում են հավասար հնարավորություններ։