Մամուլում այսօր տեղեկություն է հրապարակվել, որ Երևանի քաղաքապետը պայմանագիր է կնքել Ժաննա Մուսայելյան անհատ ձեռներեցի հետ և մոտ 38 մլն դրամ փոխանցել հոկտեմբերի 1-ից մինչև նոյմեբերի 10-ը «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում ԼՂ քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։
Ստացվում է, ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է ծառայությունները մատուցելուց եւ անգամ Արցախը հանձնելուց հետո:
Հրապարակ թերթը նկատում է նաև, որ առանձնապես խոշոր այս գնումը քաղաքապետարանը կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով:
Պարզաբանման համար Աստղիկ Սուքիասյանը դիմել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին։