Խաղաղության պայմանագիրը կստորագրվի, երբ հանվեն Բաքվի համար վիճելի հարցերը. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Հերթական անգամ Երևանում էր Միացյալ Նահանգների Պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Հայաստանի իշխանության հետ հանդիպումների թեման Երևանի և Բաքվի միջև բանակցություններն են:
Լուիս Բոնոն Երևան է գալիս գրեթե ամիսը մեկ։ Նախորդ հանդիպումները նոյեմբերին էին, դրանից առաջ էլ` հոկտեմբերին։ Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ ակտիվությունը` հարցն իմ գործընկեր Աշոտ Սաֆարյանն ուղղել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։
Նրա կածիքով պատճառը Ամերիկայի նախագահի հերթական ընտրություններին ընդառաջ որևէ «հաջողության պատմություն» ունենալն է Հարավային Կովկասում ՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեսքով։