Վերին Լարսով անցնող ճանապարհը հերթական անգամ փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս
Գուդաուրի-Կոբի հատվածով կարող են երթևեկել միայն մարդատար ավտոմեքենաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսի անցակետով, կրկին փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով կիրականացվի միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով՝ պարեկային ոստիկանության հսկողության և համակարգման ներքո:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Կարմիր գծերի նոր դրույքաչափերն արդեն գործում են. կայանելը որոշ ժամերի անվճար կլինի