ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի արդարադատության նախարարությունը ձեռք կբերի հատուկ սարքավորումներ, որոնք կօգտագործվեն քրեակատարողական հիմնարկների տարածք թմրանյութ գցող դրոնների մուտքը կանխելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պետք է գնենք հատուկ սարքավորումներ՝ ըստ երևույթին իսրայելական արտադրության, որոնք կկանխեն դրոնների մուտքը քրեակատարողական հիմնարկների տարածք»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով, դրոնը հնարավորություն է տալիս բավականին մեծ հեռավորությունից թմրանյութը բանտի տարածք նետել ՝ մինչև 1 քմ ճշգրտությամբ։
Մինասյանը հավելեց, որ ապօրինի իրերի հիմնական մասը բանտարկյալներին հասնում է հանձնուքների միջոցով։