ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշվում է, որ նստավայրը լինելու է Թուրքիայի Ստաբուլ քաղաքում։
Պետրոսյանն ԱԳՆ–ում է 1998 թվականից։ 2018 թվականի ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, գլխավորեց նրա գրասենյակը։ ԱԳՆ վերադարձավ 2019 թվականին։ Մինչ այս նշանակումը ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական էր, դրանից առաջ` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը:
Հիշեցնենք` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը 2023թ.-ին դեկտեմբերին նշանակվել է ՀՀ դեսպան Եթովպիայում: