Միրզոյանը Երևան–Բաքու հարաբերությունները քննարկել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ

Լուիս Բոնոն ու Արարատ Միրզոյանը
Լուիս Բոնոն ու Արարատ Միրզոյանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ավելի վաղ ընդունել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` նշելով, որ Միրզոյանը Բոնոյին ընդունել է այսօր։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,– ասված է հաղորդագրությունում։
Министр иностранных дел Арарат Мирзоян принял старшего советника США по переговорам на Кавказе, сопредседателя Минской группы ОБСЕ Луиса Боно (8 января 2024). Еревaн
Լուիս Բոնոն ու Արարատ Միրզոյանը
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին այսօր ընդունել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանք նույնպես քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն:
Նշենք, որ նախորդ անգամ Լուիս Բոնոն Հայաստան էր ժամանել 2023 թվականի նոյեմբերի 8-ին։