ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Մայր Աթոռը Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Գևորգյանին կարգալույծ անելու հարցը չի քննարկում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
<Հայր Միքայելը ունի առողջական խնդիրներ, սակայն շարունակում է իր ծառայությունը Տաթևի վանքում», – նշեց Արթենյանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ համացանցում քննարկվում է Հայր Միքայելի իբր կարգալույծ անելու հարցը։ Սոցիալական ցանցերում անգամ նրա պաշտպանության շարժում է ձևավորվել։ Բայց նշենք, որ նա իր հարցազրույցներում բազմիցս խոսել է առողջական խնդիրների և ծառայությունն իրականացնելու անհնարինության մասին։