ՀՀ ՍԴ անդամը ԵԱՏՄ դատարանի դատավոր է ընտրվել

Դատարան
Նոր դատավորների թեկնածությունները ԵԱՏՄ-ին են ներկայացրել անդամ երկրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Արաիկ Թունյանը Եվրասիական տնտեսական միության դատավոր է ընտրվել։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարեցվել են Թունյանի լիազորությունները ՍԴ-ում։
Թունյանից բացի, 2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ դատավոր է դարձել ևս 8 մարդ։
Դատավորների ռոտացիան իրականացվել է Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի և ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ-ի ներկայացրած թեկնածությունների հիման վրա։
Հիշեցնենք` Թունյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից հրաժարվելու դիմում էր գրել դեկտեմբերի 28-ին։