Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է․ Պողօսեան

Զբոսաշրջիկներ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների ժամանման երկրների առաջին տասնյակում է Չինաստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ 2023 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշով գրանցվել է մոտավորապես 20 տոկոս աճ 2019-ի և 39 տոկոս աճ՝ 2022 թվականի համեմատ։ 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը։
«Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Վրաստանն ու Իրանն այս պահին երկրորդ և երրորդ տեղում են, այնուհետև ԱՄՆ-ից ժամանող սփյուռքահայերն են»,- ասաց կոմիտեի նախագահը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանից ևս մեծ թվով զբոսաշրջիկներ կան։ Հայաստանի համար թիրախային շուկա են մնում Գերմանիան և Ֆրանսիան։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ժամանման երկրների առաջին տասնյակում է Չինաստանը։
2022–ին Հայաստանից ապաստան է խնդրել 950 անձ. քանի՞սն են ՌԴ քաղաքացի
Սիսիան Պողօսեանի կարծիքով՝ ոլորտի բարեփոխման ուղղությամբ կարևորագույն քայլերից մեկը «Զբոսաշրջության մասին» օրենքի ընդունումն էր`վերջապես օրենքով ամրագրվեց զբոսավարների գրանցման և պարտադիր որակավորման անհրաժեշտությունը և այլն։
ՀՀ կառավարության թիրախներից է Հայաստանը դիրքավորել որպես զբոսաշրջային բարձր ծառայությունների մատուցող երկիր։
«Հայաստանը սիրուն է». Երևանի փողոցները մաքրում են ոչ միայն տեղացիները, այլև աֆրիկացիները
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` միայն դեկտեմբերին Հայաստան է այցելել 133 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը եղել է 130 հազար, իսկ 2019 թ.` 111 հազար: