Երևանի բնակչության բնական աճը 2023 թվականին կազմել է 7,9 տոկոս

Նախորդ տարի Երևանում ծնվել է 15 606 երեխա, գրանցվել է մահվան 6 999 դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվար -Sputnik. 2023 թվականին Երևանի բնակչության բնական աճը կազմել է 7,9 տոկոս: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«2023 թվականին Երևանում ծնվել է 15 606 երեխա, նրանցից 8069-ը տղա, 7837-ը՝ աղջիկ։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 999 մահվան դեպք»,- ասաց նա։
Սեդրակյանը ներկայացրեց նաև մայրաքաղաքի ընտանիքներում 5 և ավելի երեխաների ծնունդների դեպքերը։ Այսպիսով՝ 2023թվականին 5 ընտանիքներում ծնվել է 9-րդ երեխան, 7 ընտանիքներում ՝ 8-րդը, 13 ընտանիքներում՝ 7-րդը և 118 ընտանիքներում՝ 5-րդը կամ 6-րդը:
Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ մայրաքաղաք տեղափոխված արցախցիների ընտանիքներում ծնվել է 187 երեխա (93 տղա, 94 աղջիկ): Նրանցից 48-ը (22 տղա, 26 աղջիկ) ծնվել են դեկտեմբերին։