ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Շվեյցարիայի խորհրդարանը զինված ուժերին թույլատրել է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) անվտանգությունն ապահովելու համար մինչև հինգ հազար զինծառայող ներգրավել։ Այս մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հստակեցնում է, որ ներգրավված մյուս զինծառայողները կպաշտպանեն կրիտիկական ենթակառուցվածքը և ծառայություններ կմատուցեն երկրի բոլոր շրջաններում օդային անվտանգության և լոգիստիկայի պահպանման համար:
Նշենք, որ ամենամյա համաժողովն այս տարի կանցկացվի հունվարի 15-19-ը։