Արմեն Գրիգորյանը կրկին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ

Արմեն Գրիգորյանը կրկին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ
Հայկական կողմը վերահաստատել է տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղություն հաստատելու հանձնառությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արմեն Գրիգորյանը Լուի Բոնոյի հետ հանդիպել էր 2023 թվականի նոյեմբերի 8-ին։ Հանդիպման առանցքում էին տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մինչ այդ ևս մեկ հանդիպում եղել էր հոկտեմբերի 11-ին։