ՀՀ առևտրային ամենախոշոր գործընկերը շարունակում է մնալ ՌԴ-ն. Վահան Քերոբյան

Հայաստանի առևտրային ամենախոշոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տվյալով` Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ փոքր-ինչ նվազել է։
Sputnik
Հայաստանի համար խոշոր գործընկերներ են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանը և Միացյալ Նահանգները, որը ցուցակում հայտնվում է առաջին անգամ։
Վահան Քերոբյանը ենթադրում է, որ անցյալ տարվա համար տնտեսական աճը 8.3-8.5 տոկոսի միջակայքում է:
Անդրադառնալով աղքատության ցուցանիշին Վահան Քերոբյանն ասել է, որ այն ոչ միայն չի աճել, այլև փոքր-ինչ նվազել է։