Քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս. Սամվել Հակոբյան

«Մայր Հայաստանը» պահանջում է Երևանի քաղաքապետի երդման նոր արարողություն կազմակերպել։ Խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի ընտրության օրինականությունը։
Sputnik
Պատճառն այն է, որ նիստը, որի ժամանակ Ավինյանը դարձավ քաղաքապետ, իրավազոր չէ, քանի որ չի ապահովվել քվորում։ Եթե դատարանը որոշի, որ երդմնակալության արարողության նիստն իրավազոր չէր և պետք է նոր նիստ անցկացնել, ապա ըստ «Մայր Հայաստան խմբակցության»` Ավինյանի և ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս։
Դատական գործընթացի մանրամասներն ու հնարավոր հետևանքները պարզելու համար Sputnik Արմենիան դիմել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։