Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին. Հակոբ Ենոքյան

Sputnik
Գլխավոր դատախազը պահանջում է կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով Գրիգորի Խաչատուրովի կալանքը փոխվել է 20 մլն դրամ գրավով և վարչական հսկողությամբ։
Քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Եվ հենց դատախազությունն էլ նշում է, որ խոսքը չգործող զորամասի տարածքի մասին է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին հետո ձեւակերպվել է երրորդ անձի անունով։
Հատկանշական է, որ փետրվարին լրանում է այս գործով վաղեմության ժամկետը։ Այդ դեպքում ինչու է դատախազը պնդում, որ արդեն իսկ մոտ 9 ամիս կալանավայրում անցկացրած Գրիգորի Խաչատուրովը բանտ վերադառնա թեկուզ մի քանի օրով մինչև վաղեմության ժամկետը լրանալը։
Ինչով է դատախազությունը հիմնավորում վճռաբեկ բողոքը. Հարցին պատասխանել է Գրիգրի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։