2024-ին Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. Իսպիրյան

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը նախարարության ամենամյա ասուլիսի ժամանակ (2023թ, հունվարի 8). Երևան
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 21 միջոցառում է նախատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։
Նրա խոսքով` 3 կազմակերպությունն էլ ներառված են աշխարհի խոշոր 500 ընկերությունների ցանկում։
«Աշխարհի խոշորագույն, լավագույն 30 բրենդներից 3-ն էլ այս տարի մուտք կգործեն Հայաստան»,– ասաց Իսպիրյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել։