Միգուցե քովիդի դեմ պատվաստանյութի մշակումի՞ց սկսեն․ Զախարովան՝ ԵՄ բանակ ստեղծելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան . Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ մինչև բանակի ձևավորումը պետք է հասկանալ, թե ինչ վառելիք է այն օգտագործելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիությանը խորհուրդ է տվել բանակ ստեղծելուց առաջ մտածել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին:
Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ձևավորի սեփական զինված ուժերը, որը կարող է դեր խաղալ խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման գործում:
«ԵՄ բանա՞կ. Միգուցե սկսեք ձեր սեփական քովիդի պատվաստանյութը մշակելուց: Թե՞ արժե սովորել մարդասիրաբար, միջազգային պարտավորություններին համապատասխան պահպանել Եվրամիության սահմանները, կամ էլ լուծել փախստականների և ներգաղթյալների հա՞րցը, իսկ հետո արդեն ստեղծել բանակ»,-գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նա հավելել է, որ մինչև բանակի կազմավորումը պետք է հասկանալ, թե ինչ վառելիք է այն օգտագործելու:
«Թե չէ հետո Բրյուսել կժամանի ԱՄՆ նախագահը և կասի, որ կբարձրացնի վառելիքի գները, եթե ԵՄ բանակը չհարձակվի նրանց վրա, ում նա մատնացույց կանի»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նաև հարց է բարձրացրել՝ ինչի համար է ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր հսկայական գումարներ վճարում ընդհանուր դրամարկղ, ըստ էության, Վաշինգտոնին, որոնք ծախսվում են, այսպես ասած, անվտանգության ապահովման համար։
Եվրամիությունը չի ծրագրում մարզել հայ զինվորականներին. Ստանո