ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Համաշխարհային ավիաընկերությունների բաժնետոմսերն աճում են ավիատոմսերի գների նվազման սպասումների ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է Investopedia պորտալը։
Դեկտեմբերի վերջին և հունվարի առաջին օրերին նավթի հիմնական ապրանքանիշերի (Brent և WTI) գնանշումները նվազել են մի քանի տոկոսով։ Որպես հետևանք ակնկալվում է, որ ավիատոմսերի պահանջարկը կավելանա՝ ավելի էժան վառելիքի պատճառով:
Արդյունքում, վերջին օրերին մի քանի տոկոսով նվազել են ինչպես ամերիկյան (American Airlines, Delta Airlines, Southwest Airlines և մոտ մեկ տասնյակ այլ), այնպես էլ եվրոպական (մասնավորապես, Ryanair և Air France-KLM) ընկերությունների գնանշումները։
Նշենք, որ այս միտումը կրում է կարճաժամկետ բնույթ և կարող է փոխվել՝ կախված շուկայական պայմաններից։