ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Ի սրտե շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես Վրաստանում։ Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու բարգավաճում»,–գրել է Վրաստանի նախագահը «Ֆեյսբուքի» իր էջում:
Վրաստանի վարչապետը ևս շնորհավորական ուղերձ է հղել` շնորհավորելով եղբայրական հայ ժողովրդին։
«Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի նրանց, ովքեր հոգով և սրտով նշում են այս մեծ տոնը։ Մաղթում եմ բոլորին խաղաղություն և բարգավաճում»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, որի խոսքերը հրապարակվել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր` հունիսի 6–ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։