ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աղետների կառավարման վարչությանը (AFAD):
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն` ցնցումներ են գրանցվել ժամը 15.10-ին Բատալգազիի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,76 կմ խորության վրա։
Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժ էր տեղի ունեցել նաև այսօր առավոտյան։ Բոլուում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը 4,2 մագնիտուդ էր: