ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, հայտնում է ՌԻԱ նովոստին։
Տուժել է 516 մարդ, անհայտ է 210 մարդու ճակատագիրը։
Ավելի քան 365 տուն մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է:
Հիշեցնենք` հունվարի 1–ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։