Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

Ճապոնական երկրաշարժերին տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի։ Տեղեկությունը հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն այս ժամի դրությամբ 516 է: Ավելի քան 365 տուն մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է, հայտնում է «Կիոդոն»:
Հիշեցնենք` հունվարի 1–ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։