Սիրով կբերեն, եթե բերելու տեղ լինի․ Ֆիոլետովո գյուղում առաջին անգամ կբացվի մանկապարտեզ

Գյուղում մսուր-մանկապարտեղ դեռ չկա, բայց դպրոցին կից արդեն գործում է նախապատրաստական խումբ՝ 5-6 տարեկան երեխաների համար: Գրեթե բոլոր ծնողները երեխաներին բերում են այստեղ, ինչը հերքում է անհիմն լուրերը, թե իբր մոլոկանները մերժում են նախադպրոցական դաստիարակությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. ՀՀ Լոռու մարզի մոլոկանների Ֆիոլետովո գյուղի նոր մանկապարտեզը, որի համար կառավարությունը հողամաս է հատկացրել, առաջինը կլինի գյուղի գոյության ողջ ընթացքում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը։
Ղազարյանը պարզաբանեց, որ մանկապարտեզի համար նախատեսված 1 300 քմ հողատարածքը հատկացվել է դպրոցին կից տարածքից և կկառուցվի «զրոյից», ոչ թե հնի փոխարեն։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ դպրոցին կից գործում է նախապատրաստական խումբ 5-6 տարեկան երեխաների համար, սակայն գրաֆիկը կարճ է՝ առավոտից մինչև կեսօր, ճաշի ընդմիջումով։ Իսկ մանկապարտեզում (որտեղ գործելու է նաև մսուրը) ծնողները կարող են երեխաներին թողնել երկարօրյա գրաֆիկով` կեսօրի քնով և 2–անգամյա սնունդով։
«Հարևան գյուղերում՝ Լերմոնտովոյում և Մարգահովիտում, մանկապարտեզներ կան, միայն մենք չենք ունեցել, բայց շուտով կունենանք», - ավելացրեց Ղազարյանը:
Մոլոկանների Ֆիոլետովո գյուղում 180–ամյա փայտե տնակի վրա QR կոդով հուշատախտակ է տեղադրվել
Նշենք, որ Լերմոնտովո գյուղը նույնպես կարելի է ռուսական անվանել (գյուղի բնակիչների կեսը ռուս են), ուստի տեղի բնակիչները բացառում են ենթադրություններն այն մասին, որ իրենց գյուղը «զրկել են» մանկապարտեզից՝ ելնելով ազգային պատկանելությունից:
Ղազարյանն իր հերթին հերքում է այն ենթադրությունները, թե տեղի բնակիչները, իբր, մերժում են նախադպրոցական դաստիարակությունը կրոնական համոզմունքներից ելնելով (քանի որ պատկանում են մոլոկանների հին ծիսականության հոսանքին):
«Մեր նախապատրաստական խումբ են բերում 5-6 տարեկան երեխաների 90%-ին, ինչու՞ մանկապարտեզ չպետք է տանեն»,- նշեց դպրոցի տնօրենը:
Նա ավելացրեց, որ այժմ նախադպրոցական խումբը նախատեսված է 24 երեխայի համար, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել։
Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերը հիմնադրվել են 1820-ական թվականներին Ռուսաստանից աքսորված հավատացյալ մոլոկանների կողմից (մինչև խորհրդային իշխանությունը դրանք կոչվում էին Նիկիտինո և Վոսկրեսենովկա):
Ճի՞շտ է, որ Փաշինյանը պատասխանում է նամակներին. ինչպես հեղափոխությունը շրջանցեց Ֆիոլետովոն
Նշենք, որ նոր մանկապարտեզի կառուցմանը կաջակցի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչությունը (հայտնի է նաև որպես Ռուսական տուն):