ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ռուսաստանում 2024 թվականի մարտի 1-ից ուժի մեջ կմտնեն երկու ԳՕՍՏ ստանդարտներ, որոնք աշխարհում առաջին անգամ սահմանում են ջրհեղեղների և երկրաշարժերի հետևանքների վերացման ժամանակ արտակարգ փրկարարական աշխատանքների պահանջները։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կայքը։
Փաստաթղթում նշվում է, որ հաստատված ԳՕՍՏ ստանդարտները դարձել են այս ոլորտում աշխարհում առաջին կարգավորող և տեխնիկական փաստաթղթերը։
Նոր ԳՕՍՏ ստանդարտները որոշում են արտակարգ իրավիճակների ժամանակ փրկարարական աշխատանքների կազմակերպչական և տեխնոլոգիական առանձնահատկությունները, որոնք հիմնականում կապված են հետախուզության և մոնիտորինգի տվյալների ստացման մեթոդների, բնական աղետների գոտու սահմանների որոշման, որոնողափրկարարական աշխատանքների կարգի, այդ թվում` փլուզումների և ջրհեղեղի վտանգավոր պայմաններում, ինչպես նաև տուժածների տարհանման կանոնների հետ: