Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդեռլանդներ

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Նիդեռլանդների Թագավորության (Հաագա)՝ Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Նիդեռլանդներ: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշվում է, որ Եղիշե Կիրակոսյանի հետ միասին Նիդեռլանդներ կգործուղվեն նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը և միջազգային արբիտրաժներում ու օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ
2024 թվականի հունվարի 10-13-ին ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)՝ Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին։