Զգուշացեք զեղծարարներից․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

Սոցիալական ցանցերում ակտիվորեն պտտվում են հայտնի բրենդերի և ֆիրմաների անուններով հայտարարություններ՝ շահավետ աշխատանքի վերաբերյալ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ նմանատիպ հայտարարությունները կեղծ են:
Sputnik
Խորհուրդ չի տրվում անձնական ու բանկային տվյալներ փոխանցել կասկածելի հարթակների, Sputnik Արմենիայի հետ զրույցում զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը։ Համոզվելու համար, որ աշխատանքի վերաբերյալ հայտարարությունը իրական է, ստուգե՛ք դրա իսկությունը տվյալ ընկերության պաշտոնական խողովակներով (հեռախոսահամար, ընկերության էջ սոցիալական ցանցում, էլ. հասցե):