Ոստիկանության բարեփոխումները տապալվել են․ Պետրոսյան

Ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից․ 2023թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ ատեստավորմանը մասնակցել են ոստիկանության 1123 ծառայողներ, բոլոր փուլերը հաղթահարել են 190-ը:
Sputnik
Ատեստավորումը ներառում է 4 փուլ՝ ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով, այսպես կոչված «IQ թեստ», ստուգարք, որը բաղկացած է 2 փուլից՝ ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգում, մասնագիտական բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով և հարցազրույց՝ գլխավոր ու բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։
ՆԳՆ-ի ներկայացրած վիճակագրության պատճառների մասին Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դա վկայում է ոստիկանության բարեփոխումների ձախողման մասին։