Ալիևի օգնականին արձագանքեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով, որ կարելի է սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից տարանջատել և առանձին քննարկել։
Հիքմեթ Հաջիևը գերմանական պարբերականներից մեկի հետ զրույցում երեկ կրկին ընդգծել է, որ երկու երկրների միջև սահմանազատումը «տեխնիկական ու տևական գործընթաց է», մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումն առանձին ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային նորմերի փոխադարձ ընդունման վրա:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը խաղաղության պայմանագրից սահմանազատման հարցը առանձնացնելու գաղափարը, Sputnik Արմենիայի հետ զրույցում որակել է որպես խայծ՝ նետված ՀՀ հանրությանը։