Տոնական օրերին ՆԳՆ փրկարար ծառայությունում 189 ահազանգ է ստացվել

Արխիվային լուսանկար
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ պատահարներից տուժել է 21, զոհվել՝ 1 մարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 189 դեպք, որից 58-ը՝ արտակարգ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Նշված ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 45, թունավորման, դիակի հայտնաբերման, կեղծ ահազանգի` 1-ական, ձնաբքի՝ 6-ական, ուժեղ քամու՝ 9, մերկասառույցի՝ 8, ինքնասպանության փորձի՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 11, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 70, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 11 և 24 այլ դեպքեր»,–հայտնեցին նախարարությունից:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 21, զոհվել՝ 1 մարդ: